ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության սառեցումը չի ամրապնդում երկրի անվտանգությունը. Զախարովա

ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության սառեցումը չի ամրապնդում երկրի անվտանգությունը. Զախարովա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության սառեցումը չի ամրապնդում երկրի անվտանգությունը, իսկ Երեւանի լիարժեք աշխատանքին վերադառնալը ժամանակ կպահանջի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

Դիվանագետը նշեց, որ Ռուսաստանը պահպանում է կազմակերպության շրջանակներում Հայաստանի նկատմամբ իր բոլոր պարտավորությունները, «դրանք բոլորը դեռ ուժի մեջ են, դա բոլորը լավ գիտեն»։ 

«Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցումը չի նպաստում Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, ինչը նույնպես ակնհայտ է», - մատնանշեց Զախարովան: