Աշոտյանը՝ Փաշինյանի մասին նախկինում բամբասողների, հիմա՝ պաշտպանողների մասին

Աշոտյանը՝ Փաշինյանի մասին նախկինում բամբասողների, հիմա՝ պաշտպանողների մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Երբ Նիկոլի մասին տարիներ շարունակ բամբասող, այդ թվում՝ ինձ հետ, իմ սենյակում, իմ ներկայությամբ, իսկ հիմա նույն Նիկոլի մոջահեդ-կամիկաձեների գունդ ձեւացող մարդիկ ինձ եւ իմ ընկերներին ազնվության եւ բարոյագիտության մասին լոլոներ են արտաբերում, սկսում եմ իրենց օրինակով համոզվել, որ քաղաքականությանն ու բարոյականության համադրելիության մասին կասկածներն գոյության իրավունք ունեն»։