Ընդդիմադիր հեռուստաալիքները լիցենզիա չստացան

Ընդդիմադիր հեռուստաալիքները լիցենզիա չստացան

Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» և «ՇԱՆԹ» ՍՊ, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» և «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերություննեը, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 106, 97, 89, 92, 78 և 62 միավոր:

Այսպիսով՝ ընդդիմադիր  հեռուստաալիքները՝ «Երկիր Մեդիան» ու Հ2-ը լիցենզիա չստացան։

Նշենք, որ բացի «Երկիր Մեդիա»-ից ու Հ2-ից, մրցույթի մյուս մասնակիցները հաղթեցին՝ ստանալով լիցենզիա, այդ թվում՝ կուսաթաղանթի մասին սերիալ ցուցադրող «Արմենիա թիվին»։