83-ամյա տղամարդը բարձրացել է Էլբրուսի գագաթը
83 տարեկան ռուսաստանցի Ռամազան Ջապուեւը բարձրացել է Էլբրուս լեռը։ Այս մասին հայտնում է Էլբրուսի առողջարանային գոտու պաշտոնական կայքը։ Ջապուեւը Կաբարգինո-Բալկարիայի բնակիչ է։ Նա բարձրացել է Էլբրուս լեռը՝ ի պատիվ լեռնային առողջարանի առաջին շինարարների։
Նա եւս եղել է առողջարանի շինարարներից մեկը եւ կառուցել է Մերձէլբրուսյան ճանապարհի մի քանի հատված։ Ջապուեւը կարողացել է հասնել արեւելյան գագաթ, որը ունի 5621 մետր բարձրություն։
Կարծիքներ