Ես ո՞վ եմ, որ բավարարի-չբավարարի. Ֆլեշի Բարսեղ (տեսանյութ)

Ես ո՞վ եմ, որ բավարարի-չբավարարի. Ֆլեշի Բարսեղ (տեսանյութ)

«Տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը»: Այս մասին այսօր «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասաց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը՝ անդրադառնալով փաստի առթիվ իր դեմ հարուցված քրեական նոր գործին, ըստ որի՝ ընկերության աշխատակիցը հաղորդում է տվել, որտեղ նշել է, որ Բեգլարյանն ինքնիրավչությամբ է զբաղվել:

Նա նշեց, որ օրինապահ մարդ է. «Ես Աստծո դեմ միշտ մեղավոր եմ, սակայն օրինապահ մարդ եմ»:
Հարցին, թե տնտեսական վիճակն իրեն բավարարո՞ւմ է, պատասխանեց. «Ես ո՞վ եմ, որ բավարարի-չբավարարի»:

Հիշեցնենք, որ մեկ այլ քրեական գործով, որը գտնվում է դատաքննության փուլում, Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Փաստական տվյալների համաձայն՝ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։