Սպանել է, հետո՝ դիակը մասնատել՝ հետքերը թաքցնելու համար

Սպանել է, հետո՝ դիակը մասնատել՝ հետքերը թաքցնելու համար

Մոսկվայում կալանավորվել է 16-ամյա մի դպրոցական, ով մեղադրվում է հասկակակից աղջկան իր բնակարանում սպանելու եւ ապա մասնատելու մե։ Ինչպես հաղորդում է News.ru-ն, կալանավորված դպրոցականը արդեն հասցրել է ինքնախոստովական ցուցմունք տալ, որտեղ ասել է, որ աղջկան սպանել է առաջին հանդիպման ժամանակ, իսկ մինչ այդ տեւական ժամանակ սոցկայքային եղանակով նամակագրական կապ է ունեցել նրա հետ։ Քրիստինան, այդպես է սպանված աղջկա անունը, անհետ կորել էր անցյալ տարվա օգոստոսի վերջին։ Ոստիկանները որոնողական աշխատանքների ընթացքում ուսումնասիրել են նրա սոցկայքային կենսագրությունը եւ պարզել, որ նա նամակագրություն է ունեցել մի երիտասարդի հետ, որի հետ շփվել է վիրտուալ կերպով մեկ տարի շարունակ։ Պարզվել է, որ այդ տղան այլ քաղաքից հատուկ մեկնել է Մոսկվա՝ աղջկա հետ հանդիպելու համար, ով պետք է դառնար իր զոհը։ Տղան պարզաբանել է, իր տված ցուցմունքում, որ բնակարան է վարձակալել, որտեղ հրավիրել է իր ծանոթուհուն։ Հանդիպման ընթացքում վեճ է սկսվել եւ նա դանակով հարվածել է աղջկան։ Ստացած վիրավորումից աղջիկը տեղում մահացել է։ Եվ ահա կատարվածից հետո տղան մասնատելով աղջկա դիակը, փորձել է ազատվել հետքերից։ Ոստիկանություն դիմել է աղջկա մայրը, ով մանկավարժ է։ Ոստիկանությանը երկար ժամանակ չի պահանջվել տղայի հետքի վրա դուրս գալու համար, ում անունը Կիրիլ է։ Իսկ մնացածն արդեն քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ամբողջովին։