Ոչ ոք չի կարող մարել Արցախյան շարժումը և լռեցնել Արցախ վերադառնալու մեր հույսը․ Սերոբ Գասպարյան

Կենտրոն ՔՀԿ-ում գտնվող ազատամարտիկ, «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար Սերոբ Գասպարյանը կոչով դիմել է արցախահայերին ու համայն հայությանը՝ կարևորելով Արցախի հակամարտության արդար պայքարը:
«Սիրելի՛ արցախցիներ, սիրելի հայ ժողովուրդ, գտնվելով անօրինական կալանքի մեջ՝ իմ լիարժեք աջակցություն եմ հայտնում և միանում ձեր արդարացի պայքարին։ Ոչ մի դեպքում չի կարող մարել Արցախյան շարժումը, և ոչ ոք չի կարող լռեցնել և մեր սրտերից հանել դրախտավայր Արցախ վերադառնալու հույսը։ Չհուսահատվեք, հզորացեք հոգով և սրտով։ Մեր միասնականությամբ կհաղթենք անգամ սատանային։ Արցախը ես եմ , Հայաստանը ես եմ , և ես իմ պարտքն եմ համարում շարունակել լուսահոգի Արցախի Հերոս ՍԵՎ ՀՈՎԱԶ ջոկատի հավերժ հրամանատար Ռուստամ Գասպարյանի երազանքները՝ ունենալ հզոր, հաղթանակած, փառապանծ, սիրով լի հայրենիք մեր սերունդների համար։
Աստված պահապան և օգնական բոլորիս։ Նվիրյալները չեն դավանափոխվում:
ՍԵՎ ՀՈՎԱԶ
ՍԵՐՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կարծիքներ