Նախագահին մեկուսացրեցին

Նախագահին մեկուսացրեցին

Ձերբակալված նախագահ Յուն Սոկ Յոլը տեղափոխվել է Սեուլի կալանավայրի 12 քառակուսի մետր մակերեսով մենախուց այն բանից հետո, երբ դատարանը հանգստյան օրերին նրա նկատմամբ ձերբակալելու պաշտոնական հրաման է տվել: 

Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի ուղղիչ ծառայության գլխավոր հանձնակատար Սին Յոն Հեին։

«Յուն Սոկ Յոլին կասկածյալների նախնական կալանքի խցից տեղափոխեցին ընդհանուր կալանավայր, և ես հաղորդում ստացա, որ նա լավ գիշեր է անցկացրել», - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահը ձերբակալվել է հունվարի 19-ի վաղ առավոտյան՝ ապստամբությունը ղեկավարելու մեղադրանքով։