«Հրապարակ».Ծառուկյանն ու Ռուբեն Հայրապետյանը բարիշել են, նրանք հանդիպել են Ծառուկյանի դղյակում

«Հրապարակ».Ծառուկյանն ու Ռուբեն Հայրապետյանը բարիշել են, նրանք հանդիպել են Ծառուկյանի դղյակում

Թավշյա հեղափոխությունից հետո սիրո եւ հանդուրժողականության հարաբերություններ են հաստատվել երբեմնի ախոյաններ Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի միջեւ։

Երկու գործարարների բոլոր ժամանակների «հակամարտության» մասին գիտեն բոլորը, սակայն մենք տեղեկացանք, որ սառույցն արդեն հալվում է՝ մի քանի օր առաջ Ծառուկյանը Հայրապետյանին անգամ ընդունել է իր դղյակում։