Հաջորդ տարվանից Ռուսաստանում արտադրված գաջեթներում կտեղադրվեն ռուսական օպերացիոն համակարգեր

Հաջորդ տարվանից Ռուսաստանում արտադրված գաջեթներում կտեղադրվեն ռուսական օպերացիոն համակարգեր

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի որոշման համաձայն, հաջորդ տարվա հունվարի մեկից Ռուսաստանի տարածքում արտադրված բոլոր տեսակի գաջեթների վրա կտեղադրվեն ռուսական օպերացիոն համակարգեր։

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության կայացրած որոշումից։

Նշենք, որ նախապես ռուսական օպերացիոն համակարգերը պետք է տեղակայվեին Ռուսաստանի տարածքում վաճառվող գաջեթների վրա, սկսած հուլիսից, սակայն մարտ ամսին այս որոշման կատարման ժամկետը հետաձգվել էր վեց ամսով։