ՔՊ-ն նոր, «թանկ» գրասենյակ կունենա

ՔՊ-ն նոր, «թանկ»  գրասենյակ կունենա

Մեզ հայտնի է դարձել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր գրասենյակ է պատրաստվում բացել Սայաթ-Նովա - Չարենցի փողոց խաչմերուկում։ Մեզ հասած տեղեկություններով, իշխող կուսակցությունն այս տարածքը ոչ թե գնել է, այլ վարձակալել եւ դրա դիմաց ամսական բավականին պատկառելի գումար է վճարելու։

Տարածքում այժմ վերանորգման աշխատանքներ են ընթանում և գրասենյակը պատրաստ կլինի մոտ 1 ամսից։ Հիշեցնենք, որ ՔՊ գրասենյակը գտնվում էր Խորենացի փողոցում՝ Պետեկամուտների կոմիտեի հարևանությամբ։

Ուշագրավ է, որ նոր գրասենյակը տեղակայված է լինելու Յուքոմի հետ նույն շենքում, որտեղ նաեւ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող այլ կազմակերպություններ կան։

Շենքը կառուցել է շինարար Լեւոն Ամիրխանյանը, ով տարիներ առաջ, անհասկանալի պայմաններում ինքնասպան եղավ, իսկ բնակիչները պարզեցին, որ իրենց բնակարանները գրավադրված են բանկերում։ Երկար պայքարից ու աղմուկից հետո միայն բնակիչների հարցերը լուծվեցին։