Թուրքիան եւ Իրանը քննարկում են համավարակի պայմաններում սահմանի վերաբացման հարցը

Թուրքիան եւ Իրանը քննարկում են համավարակի պայմաններում սահմանի վերաբացման հարցը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը քննարկել են կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակի պայմաններում ցամաքային եւ օդային սահմանի վերաբացման եւ ցամաքային եւ օդային հաղորդակցության վերականգնման հարցը։

Իրանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն, Հասան Ռոհանին ասել է, որ ցամաքային եւ օդային սահմանների վերաբացումը անհրաժեշտ բժշկական ցուցումների պահպանումով, ինչես նաեւ առեւտրի եւ ապրանքափոխանակության վերականգնումը հանդիսանում է անհրաժեշտություն։ Իր հերթին Թուրքիայի նախագահը հավաստիացրել է, որ այդ առնչությամբ անհրաժեշտ կարգադրությունները արդեն կկատարվեն։ Անդրադարձ է կատարվել նաեւ հակակորոնավիրուսային պայքարին առնչվող հարցերի։