Իսկական ամերիկացին և իրական պրոֆեսիոնալը. James B. Warlick jr.

Իսկական ամերիկացին և իրական պրոֆեսիոնալը. James B. Warlick jr.

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անիրատեսական է համարում այս փուլում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համա¬ձայնությունը: 
Սա դիվանագիտական արդյունավետ աշխատանքի 30-ամյա փոր-ձառություն ունեցողի կարծիք է: Ուշագրավ է նրա մեկ այլ միտքը. «Ոչ ոք չի սպասում, որ Լեռնային Ղարաբաղը և այնտեղի դե ֆակտո իշխանությունները պարզապես հրաժարվեն այն ամենից, ինչի համար պայքարել են վերջին տասնամյակների ընթացքում։ Կարծում եմ, որ պետք է որոշակի ճանաչում, որ Լեռնային Ղարաբաղում կա համայնք, և որ նրանք պետք է ունենան կարգավիճակ…»:

Մեր՝ հայերիս խնդիրը չափազանց փոքր ու անհետաքրքիր է աշխարհի համար: Մինչդեռ, անհասկանալի է, որ ԱՄՆ-ում այս կարգի պարկեշտ, սառը դատող, հավասարակշռված և բանիմաց մարդկանց գոյության պայմաններում ձևավորվել է ինչ-որ կարծրատիպ, թե գոյություն ունի նախագահի թեկնածուների խնդիր: Չկա այդպիսի խնդիր, այլ կա պարկեշտության պակասի խնդիր: Տողատակում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գաղափարն է: Սակայն, մեծարգո Ուորլիքի պարկեշտությունը, ամերիկյան իսթեբլիշմենթում ընդունված կանոնները չխախտելու նրա սկզբունքային մոտեցումը թույլ չեն տալիս նրան դա ասել բաց տեքստով…

Աստված պահապան Ամերիկայի ժողովրդին և Աստված նրան շնորհի Ջեյմս Ուորլիքի նման նախագահներ:
 

Գագիկ Վարդանյան