Փլուզվել է Էլբա գետի կամուրջներից մեկը
Գերմանիայում փլուզվել է Էլբա գետի վրա կառուցված կամուրջներից մեկը։ Կարոլաբրյուկեի կամրջի մի հատվածը, որի վրա եղել են նաեւ տրամվայի գծեր, փլվել ու ընկել է Էլբա գետը։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի լույսի 11-ի գիշերը՝ Դրեզդեն քաղաքում։ Դեպքի մանրամասները ճշտվում են։ Պատահարի հետեւանքով տուժել են նաեւ կենտրոնացված ջեռուցման համակարգի գծերը, որոնք սնուցել են ողջ քաղաքը։
Կարծիքներ