Տեղեկատվություն չունեմ, որ գազի գինը պետք է թանկանա․Ն․ Փաշինյան

Տեղեկատվություն չունեմ, որ գազի գինը պետք է թանկանա․Ն․ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր Վանաձորում պատասխանելով գազի հնարավոր թանկացման մասին հարցին՝ ասաց․«Ես այդպիսի տեղեկություն չունեմ, որ պետք է թանկանա։ Մենք պայմանավորվել ենք, որ պետք է այդ հարցը քննարկենք»։


Հարցին էլ, թե ի՞նչ է կարծում, նման պնդումներ կլինե՞ն, վարչապետի պաշտոնակատարը արձագանքեց՝ գիտեք, ես հիմա չեմ ուզում որևէ կանխորոշող բան ասել, հույս ունեմ, որ բանակցությունները հաջող կընթանան։