Տուրիստ կինը կարողացել է առանց անձնագիր եւ ուղետոմս ներթափանցել օդանավ

Տուրիստ կինը կարողացել է առանց անձնագիր եւ ուղետոմս ներթափանցել օդանավ

Տուրիստ կինը կարողացել է առանց անձնագիր եւ ուղետոմս ներթափանցել ամերիկյան Delta ավիաընկերության ուղեւորատար օդանավ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Դեպքը տեղի է ունեցել Օռլանդոյից Ատլանտա մեկնող օդանավում։ Ուղեւորներից մեկը, ով ցանկացել է մնալ անանուն հայտարարել է, որ երբ մտել է օդանավի սալոն, նկատել է, որ իր տեղում արդեն ուրիշ մարդ է նստած։ Նա ցույց է տվել իր ուղետոմսը, որտեղ գրված է եղել նստատեղի համարը, սակայն կինը հրաժարվել է զիջել։ Տղամարդը կանչել է բորտ-ուղեկցորդուհուն, ով էլ պահանջել է ներկայացնել անձնագիր, ինչին կինը միայն հեռախոսում իր նկարն է ցուցադրել։ Բավականին երկար խոսակցությունից հետո անձնակազմը հեռացրել է կնոջը օդանավից։ Միջադեպից հետո, անվտանգության աշխատակիցները հավելյալ զննություն են կատարել, որից հետո միայն օդանավը օդ է բարձրացել։