Տղամարդը սպանել է մանկահասակ դստերը, վիրավորել կնոջն ու ինքնասպան եղել

Տղամարդը սպանել է մանկահասակ դստերը, վիրավորել կնոջն ու ինքնասպան եղել

Ռուսաստանի Լիպեցկ քաղաքում տղամարդը դանակով վիրավորել է կնոջը եւ դուստրերից մեկին, սպանել չորսամյա մյուս դստերը եւ ինքնասպան եղել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի Լիպեցկի մարզային վարչության տարածած հայտարարությունը։ Նշենք, որ տղամարդու կինը, ով դանակով վիրավորվել էր ամուսնու կողմից, հաշտարար դատավար է։ Կինը երեսունյոթ տարեկան է, ամուսինը, ով այս դեպքում հանցագործությունը կատարողն է, երեսունվեց տարեկան է։ Տղամարդը դանակով հարվածել է նաեւ տասնմեկամյա մյուս դստերը։ Ամենայն հավանականությամբ պատճառը նման գործողությունների, եղել է ընտանեկան վիճաբանությունը։