Պուտինի ականջին կշշնջա․ «К сожалению, день рождения только раз в году»

Պուտինի ականջին կշշնջա․ «К сожалению, день рождения только раз в году»

Հիշում եմ ՝ մի 15 տարի առաջ Ռուսաստանում ինչ որ շարժում կար, ոնց որ «Մենք»
էր կոչվում «Наши», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը հավաքվում էին 15- 20 քաղաքների հրապարակներում , որտեղ էկրաններ էին տեղադրվում և ցուցադրվում էր «անիմացված» Պուտինը: Շարժման առաջնորդներից մեկի, անունը չեմ հիշում,  խոսքն է տպավորվել մոտս։ Ասում էր, որ ակցիայի մասնակիցները կերգեն կոկորդիլոս Գենայի՝ К сожалению, день рождения только раз в году երգը: Հետո  բոլորը միասին մոմեր կվառեն, իսկ էկրանի վրա կերևա «անիմացված» Պուտինը, որը երազանք կպահի ու կփչի, և մասնակիցների ձեռքերի մոմերը կհանգչեն:

Կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հոկտեմբերի 7-ից 8-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Հարմար առիթ է Պուտինի ականջին շշնջալու․ «К сожалению, день рождения только раз в году»։ Մանավանդ, որ Հայաստանը հայտնի է կոկորդիլոսաբուծությամբ ու դա էլ  կոկորդիլոս Գենայի երգն է։