Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով նիստը հետաձգվեց 

Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով նիստը հետաձգվեց 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով դատական նիստն այսօր հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 7-ին։

Այսօրվա նիստին դատարանը մերժեց Ռ․Քոչարյանի խափանման միջոցը կալանքը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ 
Պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ հաջորդ նիստին հանդես են գալու միջնորդությամբ՝ ինքնաբացարկ հայտնելով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ 
Դատարանն այսօր նաեւ թույլ տվեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին բացակայել երկրից՝ բուժման նպատակով։