Չավուշօղլուն մեկնում է Մոսկվա․ ինչ հարցեր է նա քննարկելու Ռուսաստանում

Չավուշօղլուն մեկնում է Մոսկվա․ ինչ հարցեր է նա քննարկելու Ռուսաստանում

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն պատրաստվում է մեկնել Ռուսաստան։ Մոսկվայում նա քննարկելու է այն հարցը, թե ինչ հնարավորություններ կան վերաբացել ավիաթռիչքները Ռուսաստան-Թուրքիա ուղղությամբ, որոնք արգելվել էին ապրիլի 15-ից հունիսի մեկը, այն բանից հետո, երբ Թուրքիայում կարգավորվի կորոնահամաճարակային իրավիճակը։

Չավուշօղլուն եւս մեկ անգամ հայտարարել է, որ Մոսկվայի որոշման հիմքում զուտ առողջապահական պատճառներն են եւ այստեղ քաղաքականություն չպետք է փնտրել։ Haberturk-ի փոխանցմամբ, Պուտինն ու Էրդողանը այս հարցը քննարկել են եւ հիմա Թուրքիայում հավելյալ սահմանափակումներ են սահմանել։

Չավուշօղլուն նաեւ ասել է, որ առաջիկայում Թուրքիա կայցելի ռուսական պատվիրակությունը՝ համաճարակային իրավիճակն ուսումնասիրելու համար։