Հանրապետությունում նշում են «Վերջին զանգ»-ը

Հանրապետությունում նշում են «Վերջին զանգ»-ը

Այսօր՝ մայիսի 24-ին, ամբողջ հանրապետությունում նշվում է Վերջին զանգը:

Այս տարի վերջին զանգը հնչելու է Հայաստանի 1409 պետական եւ ոչ պետական հանրակրթական դպրոցներում: Դպրոցների ավարտական 9-րդ դասարաններն այս տարի ունեն 32.198 շրջանավարտ, իսկ ավագ եւ միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանները՝ 18.996 շրջանավարտ:

Վերջին զանգից հետո 9-րդ եւ 12-րդ դասարանի շրջանավարտները հանձնելու են պետական ավարտական քննություններ: