Արայիկ Հարությունյանը չի կարողանում գտնել 100 տոկոս վերահսկելի մարկանց

Արայիկ Հարությունյանը չի կարողանում գտնել 100 տոկոս վերահսկելի մարկանց

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմավորման հարցը ձգվում է, քանի որ Արայիկ Հարությունյանին չի հաջողվում նախարարության և կառավարության կողմից առաջադրվող հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկել 100 տոկոսով վստահելի և վերահսկելի անձանց։ Ներկայումս նա փնտրտուքի մեջ է։ Խնդիրը սրվել է այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Լուլուի հայտնի ելույթի վերաբերյալ ԵՊՀ գիական խորհրդի նիստի արդյունքներից պարզ դարձավ, որ Վահրամ Դումանյանը համալսարանում չունի բավարար հեղինակություն և աջակցություն, ինչը թույլ կտար կյանքի կոչել իշխող քաղաքական ուժի և նախախարության քմահաճույքները։ Ավելին, Վահրամ Դումանյանն այդ օրը փաստացի չանցավ փորձությունը և որքան էլ ջանաց ներկայացնել իշխանության տեսակետը, Ա. Հարությունյանի և Ս. Կարաբեկյանի շահերը, ձախողվեց։ Նա նույնիսկ կշտամբանքի արժանացավ։ Նախարարին հարազատ ֆակուլտետից հորդորել են աջակցել այն թեկնածուին, ով համալսարանում գոնե ինչ որ չափ հեղինակություն է վայելում և ղեկավարի կազմակերպական ունակություններով է օժտված։ Սակայն Ա. Հարությունյանը որոշել է գնալ ուժային տարբերակով և արտաքին ներգործությամբ համալսարանին պարտադրել ռեկտոր, ինչի համար մյուս արտահամալսարանական 16 անդամների նկատմամբ լիակատար վերահսկողություն է անհրաժեշտ։ Վահրամ Դումանյանը խորհրդի համալսարանական թևում չունի այնպիսի հեղինակություն, ինչը թույլ կտար առանց կառավարության բիրտ միջամտության հաջողել ռեկտորի ընտրությունը։

Հ.Գ. ԵՊՀ-ն դեռեւս երեք շաբաթ առաջ առաջադրել Է խոհրդի իր անդամներին։