Վարչապետի սելֆիի ձողը՝ միակ լրատվամիջոց

Վարչապետի սելֆիի ձողը՝ միակ լրատվամիջոց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին  ներկա Է Ռանչպար գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։

Այստեղ են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նիկոլ Փաշինյանը այս պահին գտնվում է նորակառույց մանկապարտեզի շենքում, իսկ նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս լրագրողներին լուսաբանման համար մտնել շենք։

Անվտանգության աշխատակիցները վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը կայանել են մանկապարտեզի դիմաց և խոչընդոտելով լրագրողների աշխատանքը՝ անդադար այս ու այն կողմ գնալու կոչեր են անում։