Ո՞ւմ էին ուղղված Փաշինյանի ակնարկները (տեսանյութ)

Ո՞ւմ էին ուղղված Փաշինյանի ակնարկները (տեսանյութ)

ՔՊ համագումարում այսօր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հեղափոխության օրերին իրենք չգնացին ընդդիմադիր կոալիցիաներ ձևավորելու ճանապարհով՝ գործընթացի ողջ պատասխանատվությունը վերցնելով միայն իրենց վրա՝ ՔՊ կուսակցության և «Մերժիր Սերժին» նախաձեռնության: Նա նաև նկատեց, որ արտաքին ոչ մի ուժի թույլ չեն տվել և թույլ չեն տալու միջամտելու իրենց ներքին գործերին:

«Մենք իսկապես ժողովրդավարական կուսակցություն ենք: Սա չի նշանակում, թե մեր կուսակցությունում բոլորի ասածը հավասարապես ազդեցիկ է: Սա նշանակում է, որ բոլորը այստեղ իրենց ասելիքն ասելու հնարավորություն ունեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև նա միտք արտահայտեց, որի տակ թաքնված ակնարկներն ակնհայտորեն ուղղված էին իր որոշ կուսակից ընկերներին:

«Փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունն իր հետ բերում է նաև մարտահրավերներ, քանզի հաճախ մեր կուսակցությունը և կուսակցականները զերծ չեն եղել հանրության շրջանում առկա միտումներից, երբ, օրինակ, ընտրությունների ժամանակ տեղի են ունենում ոչ այնքան քաղաքական, որքան անձնական հարաբերությունների վրա հիմնված ընտրություն»-ասաց Փաշինյանը՝ խնդրելով վարչության կազմի ընտրության ժամանակ սա հաշվի առնել:

Փաշինյանի այս ակնարկները չի բացառվում՝ ուղղված էին Ռոմանոս Պետրոսյան-Սասուն Միքայելյան անձնական հակասություններին, որոնք հերթական անգամ դրսևորվեցին Աբովյանի ընտրություններում, երբ Միքայելյանը չսատարեց ՔՊ-ի թեկնածուին: Հրազդանի քաղաքապետի ընտրություններին էլ Ռոմանոս Պետրոսյանը չէր աջակցել Միքայելյանի որդուն:

Մանրամասն՝ տեսանյութում: