Դավիթը Կոշի «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվի որդին էր

Դավիթը Կոշի «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվի որդին էր

Անդառնալի և ցավալի կորուստ։ Երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր լուսավոր ու պայծառ Դավիթ Սարգսյանը' Կոշի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվներ Նորայր և Սաթենիկ Սարգսյանների ավագ որդին։ Իր 14 զինակից ընկերների հետ նա դարձավ զինվորական կացարանի չարաբաստիկ հրդեհի զոհը։ Մի բան, որ մինչ օրս դժվարանում ենք պատկերացնել և ըմբռնել։ 

Դավիթն իր շրջապատի սիրելին էր, բոլորն էին նրանով հիանում։ Նա սիրում էր Աստծուն, ծառայում էր եկեղեցում, բարությամբ լցնում իր շուրջը։ Շուտով կլրանար մեկ տարին, ինչ նա ծառայում էր Հայոց բանակում' պաշտպանելով Հայրենիքի սահմաններն ու խաղաղությունը։
Այսօր Դավիթն արդեն իր սիրելի Տիրոջ' Հիսուս Քրիստոսի ապահով ձեռքերի մեջ է։ 

... Բարի մարդիկ վեր են առնվում առանց մեկի իմանալու, թե չարիքի առաջից վեր առնվեց արդարը։ Եսայիա. 57:1

Երկինքը հարստացավ ևս մեկ արժանավոր զավակով, երկիրը' աղքատացավ։ Կկարոտենք քեզ, սիրելի Դավիթ։ Չենք ասում հաջողություն, այլ ասում ենք' կհանդիպենք։

Տեղեկացնենք, որ Դավիթ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի ունեցավ այսօր' հունվարի 23-ին, ժ. 17:00-20:00, իսկ հրաժեշտի արարողությունն ու հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 24-ին, ժ. 12:00-13:00, Կոշ գյուղի ակումբում։