Հեղափոխություն արած ժողովուրդը արդեն պետք է դեպի լավը ամեն ինչը զգար

Հեղափոխություն արած ժողովուրդը արդեն պետք է դեպի լավը ամեն ինչը զգար

«Համահայկական ազգային համաձայնությունը» քիչ առաջ ակցիա էր իրականացնում Հանրապետության հրապարակում։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ակցիայի նպատակը վարչապետ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը քաղաքական նոտա հանձնելն է։

«Մենք մեր այսօրվա ակցիայով ընդամենը վերջնական պահանջ ենք ներկայացնում։ Եթե դուք չունեք թիմ, որը կտանի մեր ազգը դեպի ազգային պետականություն, մենք հայտարարում ենք, որ այդ թիմը ունենք։ Եթե դուք չունեք կամք և հզորություն այդ գործողությունները կատարելու, մենք դա ունենք։ Եթե դուք չունեք ծրագիր, թե ուր է գնալու հայ ժողովուրդը և ինչպիսի Հայաստան պետք է կառուցվի, մենք այդ ծրագիրը պատրաստի ունենք։ Մենք հայտարարում ենք, որ մեր ծրագրերով պատրաստ ենք կիսվել ձեզ հետ, պատրաստ ենք տալ ձեզ վերջին հնարավորությունը»,- իր ելույթում նշեց ՀԱՀ հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների խորհրդի անդամ Աշոտ Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։