Վրաստանում թեժ կրքեր են․ խորհրդարանը էլի քննարկում է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանն այսօր կսկսի «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը, որը լայն արձագանք է գտել ընդդիմության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից և ստացել բացասական իմաստով «ռուսական օրենք» բնորոշումը։
Վրացական ԶԼՄ-ները մանրամասնում են, որ իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովն այսօր կքննարկի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից նոր ներկայացված նախագիծը, որը հայտնի է որպես «Օտարերկրյա գործակալների մասին» օրենք:
Քննարկման հետ կապված լրատվամիջոցների և այցելուների մուտքը խորհրդարան սահմանափակվել է, հայտարարվել է «անվտանգության դեղին իրավիճակ»։
Թբիլիսիի ժամանակով 10:00-ին, հանձնաժողովի նիստի մեկնարկին, զուգահեռ տարբեր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպելու խորհրդարանի շենքի մուտքի մոտ։
Բողոքի հիմնական ակցիան նախատեսված է ժամը 19:00-ին՝ խորհրդարանի շենքի մոտ։
Կարծիքներ