Բայդենն ու Զելենսկին 10-ամյա անվտանգության համաձայնագիր են ստորագրել

Բայդենն ու Զելենսկին 10-ամյա անվտանգության համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին 10-ամյա անվտանգության համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Կողմերը գիտակցում են, որ այս համաձայնագիրը կամուրջ է ծառայում Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին»,- ասվում է փաստաթղթի տեքստում։

Վաշինգտոնը և Կիևը պայմանավորվել են, որ «Ուկրաինայի դեմ հարձակման կամ հարձակման սպառնալիքի» դեպքում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն 24 ժամվա ընթացքում՝ քննարկելու պատասխանը և որոշելու, թե Ուկրաինան ինչ լրացուցիչ պաշտպանության կարիք ունի: