Նախազգուշացրել է ռուսական զորքի մոտալուտ հարձակման մասին

Նախազգուշացրել է ռուսական զորքի մոտալուտ հարձակման մասին

Ռուսաստանը առաջիկա մի քանի տարում կարող է հարձակվել Էստոնիայի վրա։ Այս մասին հայտարարել է այդ երկրի զինված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարտին Հերեմը ETV-ի եթերում։ «Մենք ասում ենք, որ Ռուսաստանը սպառնալիք է հանդիսանում եւ կարող է հարձակվել։ Բայց երբ։ Այս տարի արդյոք, կամ հաջորդ տարի։ Երեք տարվա ընթացքում արդյոք։ Մենք պետք է հասկանանք, որ դա կարող է լինել առաջիկա մի քանի տարիների ընթացքում»,- ասել է նա։ Հերեմը նկատել է, որ այդ հարձակումը լինելու կարճատեւ եւ ուղեկվելու է հիբրիդային պատերազմի տարրերով։ Էստոնացի գեներալը նկատել է, որ ռուսների հիմնական նպատակը ոչ թե Էստոնիան նվաճելն է, այլ հերթական անկայունության օջախը ստեղծելը։