Ռուսաստանում կստեղծվի Դրագունովի դիպուկահար հրացանի փոխարինող զինատեսակ

Ռուսաստանում կստեղծվի Դրագունովի դիպուկահար հրացանի փոխարինող զինատեսակ

Ռուսաստանում որոշում է կայացվել երկու տարուց շրջանառության մեջ դնել Չուկավինի դիպուկահար հրացանը, որը գալու է փոխարինելու Դրագունովի համանման զինատեսակին։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է «Կալաշնիկով» կոնցեռնի ղեկավար Սերգեյ Ուրժումցեւը։ Նա մանրամասնել է, որ նոր հրացանի փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքները սկսվել են դեռ երկու տարի առաջ եւ պատվիրատուները ռուսական պետական ուժային կառույցներն են։ Մոտ ժամանակներս արդեն, այն կդրվի սերիական արտադրության։