Լեւոն Վարդանյանը գոռում էր՝ այս շենքը պետք է քանդվի

Լեւոն Վարդանյանը գոռում էր՝ այս շենքը պետք է քանդվի

«Արամի 23 շենքն ամրագույն շենք է և մինչև փոսորակի փորելը այդ շենքը կանգուն է եղել, դա կարող է փաստել նաեւ մշակույթի նախարարությունը, որը պարբերաբար մշտադիտարկումներ է արել», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը։ 

Նա պնդում է՝ «Հին Երեւան» նախագիծը, որը պատկանում է Սրմաքեշին, միտումնավոր է փորել այդ փոսորակը, որպեսզի շենքը քանդվի․ «Իմ խոսքերը ապացուցում են եւ այն հանագամանքը, որը շենքը փլվելուց մեկ օր առաջ այդ տարածքում հայտնված «Հին Երեւանի» ճարտարապետը՝ Լեւոն Վարդանյանը հանդիպում է ունենում Արմեն Աբրոյանի հետ ու բղավելով հայտարարել է, որ այս շենքը պետք է քանդվի, ես այդպես եմ նախագծել, այդ զրույցը լսել ու ինձ պատմել է մեր տնտեսվարը»։

Մանրամասները՝ տեսանյութում։