Շարմազանովի կիրակին և առանձնահատուկ շնորհավորանքը

Շարմազանովի կիրակին և առանձնահատուկ շնորհավորանքը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․

Սանահինի համալսարան կամ Գրիգոր Մագիստրոսի ճեմարան-ակադեմիա, 11րդ. դար:

Հայոց միջնադարյան համալսարանները դասավանդման որակով ոչնչով չէին զիջում եվրոպական համալսարաններին: Նրանք մշտապես գործել են մեր եկեղեցիներին կից, այստեղ դասավանդվել են «7 ազատ արվեստները»:

Հայոց աշխարհում գիտությունն ու հավատը, հոգեւորականությունը միմյանց դեմ չեն պատերազմել: Ընդհակառակը մեր նշանավոր հոգեւորականնրը հայտնի գիտնականներ են եղել:

Այսինքն՝ աստվածճանաչողությունն է հանգեցրել գիտական մեծ նվաճումների:

Շնորհավոր ուսանողության միջագային օրը եւ օրհնյալ կիրակի բոլորիս: