Ռամզան Քադիրովը հնարավոր է նոր պաշտոն ստանա

Ռամզան Քադիրովը հնարավոր է նոր պաշտոն ստանա

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հնարավոր է նոր պաշտոն ստանա՝ նշանակվելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լիազոր ներկայացուցիչ Արաբական թերակղզու իսլամական աշխարհում։

Այս մասին հայտնում է «Аргументы недели»-ն։ Ըստ հրապարակման, Քադիրովին արդեն առաջարկվել է զբաղեցնել նոր պաշտոնը։ Նշենք, որ ներկայումս Քադիրովը գտնվում է բուժման մեջ՝ արձակուրդում։