Սմարթֆոններն ու մյուս տեխնոլոգիաները բարդացնում են լրտեսումը․ ԿՀՎ ղեկավար

Սմարթֆոններն ու մյուս տեխնոլոգիաները բարդացնում են լրտեսումը․ ԿՀՎ ղեկավար

Ավանդական լրտեսումը սմարթֆոնների աշխարհում, երբ նաեւ համատարած տեսահսկում կա եւ այլ «թվային փոշի», շատ ավելի բարդացել է։ այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը։ Նա մանրամասնել է, որ լրտեսը նախկինում կարող էր հանգիստ սահմանը հատել դրամապանակով, որում կեղծ փաստաթղթեր կարող էին լինել, եւ չնկատված կերպով հանգիստ տեղաշարժվել։

Հիմա, սակայն ԿՀՎ գործակալությունը բախվում են թվային խոչընդոտների, որոնք հանդիսանում են ժամանակակից կյանքի յուրահատկությունները։ Դրանք են օրինակ ամենուրեք առկա տեսահսկման սարքերը, կենսաչափական սահմանային հսկողությունը, սմարթֆոնները, խելացի ժամացույցները եւ նույնիսկ ավտոմեքենաները, որոնք մշտապես հաղորդում են, թե որտեղ են գտնվում։ Բացի այդ, համարյա բոլոր մարդիկ համացանցում իրենց թվային հետքն են թողնում, որն անհնար է ջնջել։ Այս ամենով հանդերձ, ԿՀՎ ղեկավարը նկատել է, որ այս խոչընդոտների մեծ մասը կարելի է համարել հաղթահարելի։