Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը 1 օրում ավելացել են 5-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը 1 օրում ավելացել են 5-ով

Վրաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման դեպքերը մեկ օրում ավելացել են հինգով։ Այս մասին հայտնում է stopcov.ge կայքը։ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 958-ի։ Մեկ օրում ապաքինվել է ևս 8 պացիենտ,ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 838: որոնավիրուսի հետևանքով մինչ օրս երկրում մահացել է 15 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 3903 մարդ:

Հուլիսի 7-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտ 11,8 միլիոն է։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 541 հազար է, առողջացածների ընդհանուր թիվը՝ մոտ 6,8 միլիոն։ Վարակման ցուցանիշով առաջատար են՝ ԱՄՆ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը եւ Պերուն։