Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը՝ Թուրքիայի ԱԱԽ նիստում

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը՝ Թուրքիայի ԱԱԽ նիստում

Այսօր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կանալիք հանդիպման գլխավոր թեմաներից մեկը լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։

Կքննարկվեն նաև Հունաստանի հետ հարաբերությունները, հակամարտությունը Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ պայքարը և Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը։