Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 816-ի

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 816-ի

Իրանի հյուսիսարևմտյան մասում Արևմտյան Ադրբեջանի նահանգի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի, երեք մարդ մահացել է։ Այս մասին այսօր հայտնել է նահանգի նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդյանը։

«Նախնական հաշվարկներով՝ երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքների և ավելի քան 70 գյուղերի, ավերվել են շենքերի 20-50%-ը»,- նշել է նա։   

Հիշեցնենք, հունվարի 28-ին Իրանի հյուսիսարևմտյան հատվածում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք` 7 կմ խորության վրա, որտեղ ապրում է 175 հազար մարդ։