«Հրապարակ». Իշխանությունը շարունակում է հաշվեհարդարն ըմբոստ համայնքապետերի նկատմամբ

«Հրապարակ». Իշխանությունը շարունակում է հաշվեհարդարն ըմբոստ համայնքապետերի նկատմամբ

Չնայած խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն իշխանությունները շարունակում են հաշվեհարդարն ըմբոստ համայնքապետերի նկատմամբ։ Թիրախում հաջորդը Գեղարքունիքի Գեղամասարի արդեն հայտնի դարձած համայնքապետ Հակոբ Ավետյանն է։

Իշխանությունը ծրագրում է արդեն խոշորացված Գեղամասար համայնքը կրկին խոշորացման ենթարկել եւ միավորել Վարդենիս քաղաքին, այն դեպքում, երբ Գեղամասարի կազմում 18 համայնք է ներառված։

Հակոբ Ավետյանը, հիշեցնենք, ընտրությունների ժամանակ սատարում էր «Հայաստան» դաշինքին, դաշինքի տարածքային գրասենյակն էր ղեկավարում։ Նրա պաշտոնավարման ավարտին մեկ տարի է մնացել, թե ինչու է իշխանությունը շտապում, Գեղամասարում մարդիկ տագնապալից քննարկումների մեջ են եւ հարցնում են՝ գուցե մեր մարզն է՞լ է Սյունիքի ճակատագրին արժանացել։