Երկուսով․․․

 Երկուսով․․․

Երբ 2015 թվականի փետրվարին ՀԱԿ պատգամավոր, լրագրող Նիկոլ Փաշինյանը Առաջին նախագահի «Սրտիս պարտքը» հոդվածի շրջանակներում լրագրողներին ասում էր․ «․․․կարող եմ ավելացնել, որ ես շատ ջերմ հարաբերություններ ունեմ Խաչատուր Սուքիասյանի հետ և ջերմ հարաբերություններ չունեմ Գագիկ Ծառուկյանի հետ», մի կերպ փորձում ես հասկանալ։ Բազմաթիվ արգումենտներ ես մտովի բերում՝ դե հա, խմբագիր մարդ է, երևի ինչ որ շրջանակներ նրան օգնում են ու ինքը լավ հարաբերություններ ունի օգնողների հետ ու վատ հարաբերություններ՝ չօգնողների հետ․․․

Բայց երբ տարիներ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնը անում ու սուբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում՝ ասենք արտոնություններ է տրամադրում Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը ու Գագիկ Ծառուկյանին «նեղում», ի՞նչ մտածես։ (առանց փաստեր ներկայացնելու եմ ասում, փաստերը մամուլից վերցրեք)։ Նախկինում օլիգարխներին, այսօր գործարարներին նման սուբյեկտիվ վերաբերմունք ցուցաբերելը, հավասար աչքով չնայելը, մեկին արտոնություն տալը, մյուսներին հետապնդելը բիզնեսի տարրերի՞ց է, թե մի ուրիշ բան, որ ինքը միշտ սիրում է կրկնել։

Բնական է, խոսքս միայն այս երկու գործարարներին չի վերաբերում։