Այլ անելիք, քան Նիկոլին պաշտոնից հեռացնելը, մենք չունենք

Այլ անելիք, քան Նիկոլին պաշտոնից հեռացնելը, մենք չունենք

2020 թվականի ամռանը ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության և փիլիսոփայության դոկտոր Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան մի գրառումը ենթարկվել էր նիկոլապաշտ կենսազանգվածի աննախադեպ հարձակման. խոսքն աշնանը Արցախի վրա հարձակման հնարավորության մասին էր: Իհարկե, ձևակերպումը գորշ կենսազանգվածի մակարդակի համար չէր՝ «եթե ես լինեի Իլհամի փոխարեն, ապա աշնանը կհարձակվեի Արցախի վրա»: Այդ կենսազանգվածի կարծիքով նախկին վարչապետ Բագրատյանը, ով ավելի շատ բան էր արել Հայաստանի համար, քան կանեին նիկոլանման տասնյակները, Իլհամին համարյա թե հրավիրում էր հարձակվել Արցախի վրա: հետո այդ թեման մոռացվեց, բայց զարմանալին դա չէր՝ նիկոլապաշտ հանրությունն արձագանքել էր այնպես, ինչպես պետք է որ արձագանքեր: Զարմանալին այն էր, որ վերջերս այդ թեման կրկին բարձրացվեց, և ինչ եք կարծում՝ ո՞ւմ կողմից: Իհարկե, Փաշինյան Նիկոլի. վերջինս կրկին մեղադրեց Բագրատյանին, բայց  առանց վերջինիս անունը տալու, Իլհամին հարձակման, այսպես ասած, «իշմար» տալու համար: Այս երևույթը խոսում է պետության ղեկավար կոչված անձի զրոյական (ինքը սիրում է, չէ՞, զրոյական կետի գաղափարը) մակարդակի մասին: 

Հասկանալի է, ու խոսքն ուղղված էր մեր հասարակության այն մասին, որը չի սիրում ուղեղն աշխատեցնել ու Նիկոլի բլթացրած ամեն հիմարություն ընդունում է որպես վերին ատյանի ճշմարտություն: Սակայն դա բնութագրում է նաև խոսողին՝ հենց հասարակության այդ մասն է նրա սոցիալական հենարանը, ու հենց այդ մասով է ինքը փորձում կապիտուլյացիոն պատերազմից հետո վերականգնվել պետության ղեկավարի նախկին դիրքում: Հենց դրանով է պայմանավորված Փաշինյան Նիկոլի մեղադրանքը, իր խոսքերով, «ընդդիմադիր էլիտայի» հասցեին: Հենց դրանով են պայմանավորված նաև մեր բոլոր (հենց մեր և ոչ միայն անձամբ Նիկոլի, քանի որ ինքը մեր պետության ոչ բարով-խերով ղեկավարն է) ձախողումները: Մեր հասարակության և պետության դժբախտությունն այն է, որ անգրագետ է ոչ միայն նիկոլի հենարանը, անգրագետ է նաև ինքը՝ Փաշինյան Նիկոլը, և նրա ողջ գործունեությունը սպառնալիք է մեր պետականության անվտանգության ու մեր ժողովրդի ապագայի առումով:  

Իրականում անձնապես վախկոտ՝ ինչպես նրան անձամբ ճանաչողներն են վկայում, սակայն «դուխով» գլխարկ դրած Նիկոլը իշխանություն գրավեց «դուխով» գաղափարը շահարկելով, սակայն պարտությունից հետո իրեն պահեց վերին աստիճանի վախկոտի հոգեբանությամբ. հիշենք առաջին մի քանի օրվա «լայվերը» բունկերից: Ժամանակին «դուխով» գլխարկ դրած Նիկոլը իրեն պահում է որպես ամենավերջին վախկոտը Իլհամի հետ փոխհարաբերություններում: Ու դրանից հետո էլ մեր հասարակության նիկոլապաշտ զանգվածը ցանկանում է, որպեսզի սա հանրությանը հանի հոգեբանական այն վիհից, որի մեջ է ընկել սրա պաշտոնավարման պատճառով: Այս հարցում ևս այլ անելիք, քան Նիկոլին պաշտոնից հեռացնելը, մենք չունենք, եթե ցանկանում ենք ունենալ պետականություն և ապագա: 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ