Մթերքներ, որոնք իջեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը

Մթերքներ, որոնք իջեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը

Դիաբետի հակված մարդիկ ավելի լավ է՝ ուտեն ցածր գլիկեմիկ ինդեքսով մրգեր և բանջարեղեն։ Դրանք կարող են իջեցնել արյան շաքարի մակարդակը, «Մոսկվա 24»-ին այս մասին ասել է դիետոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլևան։

Թարմ բանջարեղենը և մրգերը պարունակում են կոպիտ բուսական մանրաթել, որը կօգնի երկար ժամանակ պահպանել հագեցվածության զգացումը և կարող է նորմալացնել արյան գլյուկոզայի մակարդակը՝ առանց այն հասցնելու ծայրահեղ վտանգավոր մակարդակի:

«Ցածր գլիկեմիկ մրգերը կանաչ խնձորն ու տանձն են և պետք է լինեն ամուր, խրթխրթան և ծամվող: Բուսական մանրաթելը չպետք է լինի փափուկ և շուտ ոչնչացվող»,- ասել է բժիշկը։

«Ավելի լավ է հում բանջարեղեն ուտել։ Խաշած գազարը կամ ճակնդեղը միայն կնպաստեն ինսուլինի դիմադրության զարգացմանը և շաքարի մակարդակի բարձրացմանը»,֊ասել է բժիշկը: