ՔՊ-ականի արտադրամասը գարշահոտություն է տարածում․ ահազանգում են բնակիչները (տեսանյութ)

ՔՊ-ականի արտադրամասը գարշահոտություն է տարածում․ ահազանգում են բնակիչները (տեսանյութ)

Ներքին Չարբախի Շիրակ փողոցի 92/ 2 շենքի բնակիչներն այսօր կրկին հավաքվել էին բակում՝ քննարկելու այն հարցը, որն իրենց արդեն 2 տարի անհարմարություն է պատճառում։

Բնակելի շենքի անմիջապես դիմաց «Արտ Գլոբալ» միանգամյա օգտագործման բաժակների արտադրամասն է,  որի տարածքում էլ հազարավոր պարկերով աղբ է, ըստ բնակիչների, բորբոսնած, որն էլ գարշահոտության պատճառ է դառնում։

Բացի սրանից, շենքի կողքին կոյուղին է պայթել, բորբոսնած հոտին գումարվել է նաեւ գարշահոտությունը։

Թեպետ շենքի բնակիչներից շատերը չեն ցանկանում տեսախցիկների առաջ խոսել, այնուամենայնիվ, նախնական զրույցում մեզ պատմում էին գարշահոտության, խոլերիայի, մոտ 90 երեխաների մասին, որոնք չենք կարողանում բակում խաղալ։

Բնակիչներից միայն Նելլի Մինասյանը պատմեց իրավիճակի մասին՝ նշելով, որ մի քանի անգամ այդ հարցով դիմել են քաղաքապետարան ու ավագանու անդամներին, սակայն որեէ արձագանք չկա։

Ըստ քաղաքացիների՝ արտադրամասը պատկանում է ՔՊ-ականներից մեկին։

Քանի դեռ քաղաքացիները բողոքում են, արտադրամասի աշխատակիցները փակեցին իրենց ընկերության դռներն ու պատուհանները մեր առաջ՝ հրաժարվելով որեւէ հարցի պատասխանել, իսկ սկզբում հերքում էին ընդհանրապես, թե իրենց մոտ կուտակված հսկայական աղբ կա։

Տեսախցիկն, իհարկե, չի կարող փոխանցել այն սարսափելի հոտը, որը մենք զգացինք, բայց անգամ վայրից հեռանալուց հետո էլ այն մեզ ուղեկցում էր։

Մանրամասները՝ տեսանյութում