Մեր օջախ ես մտել տիփ-տկլոր, էդ ու՞մ հողերն ես հորանցդ տալիս․․․

Մեր օջախ ես մտել տիփ-տկլոր, էդ ու՞մ հողերն ես հորանցդ տալիս․․․

Նման է այն հարսին,   որ օժիտ է տանում ու զանգուլակի նման ամեն անգամ տուն մտնելուց  օժիտը խփում փեսու գլխին։ Հայաստանի Հանրապետությունը քո տնից բերած օժիտը չի, որ ամեն օր հիշեցնես, թե ես այսքան բան եմ բերել։ Փեսու խալխին էլ  ոտքի հանես ու զանգուլակով գլխներին տաս՝ սերվանտս ու կամոդս պիտի տաս։ Դու Մեր օջախ ես մտել տիփ տկլոր։ Քեզ մի մետր տարածք էլ չի եղել։ Դու եկել ես Մեր տան վրա, տանը կեսը տվել հորանցդ, էն կեսի մասին էլ վիճարկում ես։ Պատեհ- անպատեհ առիթով ասում ես, որ հորանցդ՝ Ադրբեջանի 86,6 քկմ-ն ճանաչում ես, որի մեջ մտնում է մեր տան համարյա կեսը և այդ մասին խոսելու իրավունք չունենք։ Որտեղ գնում, դա ես ասում՝ խոսք չլինի, էդքանը հորանցս է։ Քո տիփ-տկլոր ջանով ո՞նց ես մեր ունեցածը տնից դուրս հանել, դեռ ուշքի չենք եկել, հիմա էլ իբր թե լավություն ես անում մեզ, ասում ՝ հորանցս ասել եմ, որ մնացածն էլ մեզ մնա։ Վա՜յ քո չլուտ ու չփլաղ «ջանին մեռնենք»․․․ Էդ ո՞ր ծակով մտար ու ո՞նց մեր տունն անգամ մեր տակից քաշում ես։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ արդեն տան կեսից հույսը կտրած մյուս կեսի մասին է հարցնում՝ թե բա դու Ադրբեջանի 86,6 քկմ-ն ճանաչում ես, Ադրբեջանը   տակը մնացած 29, 800 քկմ-ն ճանաչու՞մ է։ Հարցին պատասխանում է Նիկոլի  արտաքին փաստաբան Արարատ Միրզոյանը։ Ասում է՝  երբ մեր հարևան Միշելը ասել է, որ  էդքանով բարիշեք պրծեք, Ադրբեջանը հերքում չի տվել։ Դա էլ հիմք է տալիս մտածելու, որ նրանք էլ բան չեն ուզի։ Եվ այդ հիմնավորմամբ Նիկոլ Փաշինյանը հա կրկնում է, որ ճանաչում է Ադրբեջանի  86,6 քառակուսի կիլոմետրը։ Այնպիսի տպավորություն է, որ վախենում է ասի,  մի սերվանտ ու կամոդ էլ թող մեզ մնա։ Բա որ սերվանտն ու կամոդն էլ վերցնի՞․․․

Հիշեցնենք, որ այսօր 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին տեղեկացնում էր,  որ Հայաստանի կողմից Ադրբեջանը 86.6 ք/կմ մակերեսով, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանը 29.8 ք/կմ մակերեսով ճանաչելը քաղաքական հայտարարություններ են։ Բայց թե Նիկոլը ո՞նց է քաղաքական հայտարարությամբ Արցախը հանձնել Ադրբեջանին կամ որոշել Ադրբեջանի տարածքի չափը, փակ մնաց։ Առավել ևս փակ մնաց, թե Ալիևը ինչու՞ նման քաղաքական հայտարարություն չի  անում։ Մնացած՞ն էլ է ուզում իրենով անի։