Ռոման Բաբայանը՝ «Նեզավիսիմայա գազետայի» մասին

Ռոման Բաբայանը՝ «Նեզավիսիմայա գազետայի» մասին

«Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը իր տելեգրամ-ալիքում գրում է․ «Ես իհարկե գիտեմ, որ լրագրողների մեջ կան այնպիսիները, որոնք ծախված են, սակայն միամտաբար կարծում էի, որ նույնիսկ նման կատեգորիայի «կոլեգաների» համար կա մի սահման, որից այն կողմ անցնել չի կարելի։

«Նեզավիսիմայա գազետա»-ում 88-ի փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած դեպքերի մասին հրապարակումից հետո, ես կարծիքս փոխեցի։ Անսկզբունքայնություն, ստորություն եւ ծախվածություն։ Այլ խոսքեր ընտրելը դժվար է։ Որպես մարդ, ով անցել է հայերի կոտորածների այդ ողջ սարսափով, որ տեղի է ունեցել Խորհրդային Ադրբեջանում, կարող եմ ասել, որ եթե հանուն փողի կարող է հրապարակել այն, ինչ հրապարակել եք, ապա դուք պարզապես ստոր եք ու անպետք»։