Սկզբից որ եկան, ի՜նչ թափանցիկ էին․․․

Սկզբից որ եկան, ի՜նչ թափանցիկ էին․․․

Սրանք որ եկան իշխանության, շորերն էլ հանեցին, որ ժողովրդին ցույց տան, որ իրենք թափանցիկ են։ Որ իրենք մորեմերկ են իշխանության եկել և չեն ամաչում ցուցադրել իրենց մարմիններն ու հոգիները։ Գիտեք դա պատահականությու՞ն էր։ Հազար ոչ, դա քաղաքականության դերասանական մասն էր։ Առողջապահության նախարարն այս նկարն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր 2018 թվականի հուլիսի 31-ին։ Նոր- նոր եկել էին իշխանության և պետք է Գեղարքունիկի մարզպետի հետ իր թիմի «թափանցիկությունը» արտահայտող նկարներ տեղադրեր։ Այդ նույն ժամանակ Արարատ Միրզոյանը ,, պիլասոսով,, տուն էր մաքրում՝ ի նշան այն բանի, որ իրենք սովորական «քարից հաց քամող, աշխատասեր մարդիկ են», Նիկոլի կինը լոբի էր մաքրում, որպես տքնաջան հայ կնոջ օրինակ։ 2018-ին նրանք վեհ ու թափանցիկ էին թվում։ Այդ թվին մարդկանց աչքերը շղարշով էին պատած ու եթե փորձեիր նման նկարների տակ մի թթու խոսք գրել՝ կուրացած կհարձակվեին՝ զարմացե՞լ եք, որ «լոբի մաքրող առաջին տիկին եք տեսել»։Կամ ի՞նչ անենք, որ մարզպետն ու նախարարը տկլոր նկար են գցել, հո գալստուկով չէի՞ն նկարվելու։ Պաշտոն ստացածները կարող էին բաղնիքում էլ սելֆի անել, բայց պարտադիր չէր, որ այն մատուցվեր հանրությանը։ Իսկ Արարատը, չգիտես ինչու, էլ չի «պիլասոսում»։

Ինչևէ, «թռի- վռին անցավ»։Հիմա էլ խաղալու բան չունեն։ Ինչի ձգտում էին, հասան։ Արդեն գալստուկով «պինդ խեղդում են վզները» , որ հանկարծ մի բառ դուրս չգա իրենց բերանից, որ հանկարծ չերևան իրենք․․․