Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա»
«Ալ-Խիլյալ» սաուդական ակումբի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա»՝ արդեն հաջորդ ամառ։ Նա կատալոնական ակումբի տրանսֆերային առաջնահերթություններում երկրորդ տեղում է։ Այս մասին հայտնում է «Sport. Es» պարբերականը։ Համաձայն հրապարակման, «Բարսելոնայի» համար գլխավոր նպատակը ներկայումս նորվեգացի Էրլինգ Հոլանդն է, ով հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»։ Եթե հնարավոր չլինի Հոլանդի հետ պայմանագիր կնքել, ապա կատալոնացիները իրենց հարձակողական ճակատը կամրապնդեն Նեյմարով։ Հատկապես, որ արդեն հաջորդ ամառ 32-ամյա Նեյմարը կդառնա ազատ գործակալ։
«Բարսելոնայի» համար գրավիչ է այն, որ հնարավորություն է ստեղծվում բարձր որակավորում ունեցող մարզիկի հետ անվճար պայմանագիր կնքել։ Նշենք, որ Նեյմարն իր հերթին շատ է ուզում, որ Բրազիլիայի հավաքականում հայտնվի 26 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ։
Կարծիքներ