2050 թվին Նիկոլին հանդիպենք, ասելու է՝ 2077-ին լավ է լինելու

2050 թվին Նիկոլին հանդիպենք, ասելու է՝ 2077-ին լավ է լինելու

Քաղաքացի Արկադի Գալստյանին, որը գործող իշխանությունների քննադատներից մեկն է, երկար ժամանակ է կառավարության շենքի մոտ չէինք հանդիպում, սակայն նա այսօր հերթական անգամ որոշել է գալ՝ իր ձայնը լսելի դարձնելու։

«Քաղաքապետը ասում էր՝ տրանսպորտային միջոցները փոխարինվելու են, հիմա այդ նույն մարդուն հարց ես տալիս՝ ինչի բան չի փոխվել, ասում է՝ դե գիտեք, ես հինգ տարվա ռազմավարություն եմ ներկայացրել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը՝ չսափրված երիտասարդը,փաստորեն 50 տարվա ռազմավարություն է ներմուծել՝ 2050 թվականին։ 2050 թվականին, եթե մեզ Աստված այդքան կյանք տա, հանդիպենք Փաշինյանին, կասի 2077 թվականին շատ լավ է լինելու։ Նա միայն շատ ուժեղ կանխատեսումներ է անում, բաժակ է լավ նայում, դրանից ավել ես բան չեմ տեսել»,- ասաց Գալստյանը։

Նա նաեւ դժգոհեց  կորոնավիրուսոի դեմ երկրում տարվող պայքարից։

«Առավոտից ավտոներով երկու հոգով, միգալկաները միացրած, ման են գալիս, իրազեկում անում, դրանից ավել ոչ մի բան, ինչի մենակ դա է»,- ասաց Գալստյանը։

Նա նաեւ դիմեց խորհրդարանական ընդդիմադիր ուժերին՝ «Լուսավոր Հայաստանին» ու «Բարգավաճ Հայաստանին»։

«Եթե դուք իսկապես ընդդիմություն եք, ինչու մանդատները վայր չեք դնում»,- նշեց քաղաքացին։