Ով է փոխարինելու Նիկոլ Փաշինյանին. կանխատեսում է էքստրասենսը
Էքստրասենս Ինարա Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ առաջիկայում Հայաատանում իշխանափոխություն տեղի չի ունենալու, սակայն ինքը արդեն իսկ տեսնում է, որ Փաշինյանին փոխարինելու է գալիս մեկը, ով հայերեն խոսել չգիտի, խոսում է՝ ռուսերեն: Էքստրասենսն ասում է, որ չի բացառում, որ Հայաստանը կարող է միութենական պետության կազմում հայտնվել:
Նրա խոսքով՝ գարնանը Հայաստանին վտանգ է սպառնում, սակայն պարտադիր չէ, որ պատերազմի տեսքով այն լինի. «ԱՄՆ-ի ընտրությունները շատ կարևոր են լինելու, տեսնում եմ վտանգ: Ոչինչ հանգիստ չի լինելու: Ես փոփոխություններ եմ տեսնում Հայաստանում, վտանգ եմ տեսնում մարտ, ապրիլ, մայիս ամիսներին: Վտանգը մեծ է, բայց չեմ ասում, թե հաստատ պատերազմ է լինելու: Ադրբեջանը հող է ուզում, եթե մերոնք անընդհատ զիջեն, լավ բան չի լինի: Իրանի հետ կոնֆլիկտ եմ տեսնում: Եթե Իրանը լուրջ պատերազմի մեջ մտավ, Հայաստանը հաստատ տուժելու է: 2025 թվականին մարդիկ պետք է զգույշ լինեն ու վանեն իրենց մտքերը բացասականից: Ինքնասպանություններ, մանկապղծություններ, նման դեպքերի թիվն ավելանալու է 2025-ին: Նիկոլ Փաշինյանը դեռ չի հեռանալու, ես տեսնում եմ, որ նրան գալիս է փոխարինելու մեկը, ով ռուսերեն է խոսում: Նախորդ զրույցի ժամանակ էլ էի նշել, որ Փաշինյանի կյանքին վտանգ է սպառնում, այդ վտանգը չի անցել», - ասաց Ինարա Գրիգորյանը։
Կարծիքներ