ԱԺ-ն պետք է օրենքում փոփոխություն անի․ Թաթոյանը՝ ՍԴ որոշման մասին (տեսանյութ)

ԱԺ-ն պետք է օրենքում փոփոխություն անի․ Թաթոյանը՝ ՍԴ որոշման մասին (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրած որոշումը բաժանում է երկու մասի՝ անհատական միջոցներ և ընդհանուր միջոցներ։ Անհատական միջոցները ՀՀ երկորրդ նախագահին ու նրա իրավունքներին են վերաբերում, իսկ ընդհանուր միջոցները, ըստ Պաշտպանի,  երկրի մարդու իրավոքնների համակարգին են վերաբերում։ 
«Մենք անհատական՝ կոնկրետ երկրորդ նախագահին վերաբերող մասով գնահատական չենք կարող տալ, որովհետև դա կոնկրետ դատարանը պետք է լուծի։ Ընդհանուր միջոցի մասով, այսինքն՝ գործառությաին անձեռնմխելիության խնդրին, որ արձանագրել է Սահմանադրական դատարանը, այստեղ մենք օրենսդրական լուրջ աշխատանք ունենք տանելու, դրա համար ես հատուկ մեջբերել էի, որ Ազգային ժողովը պետք է կարգավորի գործառութային անձեռնմխելիության հարցը, որպեսզի արդյունավետ դատական և դատախազական վերահսկողություն լինի, որ յուրաքանչյուր դեպքում մենք գործառութային անձեռնմխելիությւոնը գնահատելիս քրեական հետապնդման իրավաչափության հարցի կամ ազատությունից զրկման չբախվենք։ Ընդ որում, այս հարցը շատ ավելի մեծ գործնական կարևորություն ունի, քան պաշտոնաթող նախագահների դեպքում, որովհետև նույն բանը կարող է լինել, եթե երկրորդ նախագահի փոխարեն լիներ պատգամավոր, դատավոր, մարդու իրավունքների պաշտպանը կա  այլ պաշտոնատար անձ»,-ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ պետք է քրեադատավարաան օրենսգիրքը լրացվի, փոփոխության ենթարկվի։
-Այսինքն՝ օրենսգրքում որոշակի բա՞ց կա։

-Էսպես ասեմ՝ պետք է այդ հարցերը ստանան հատուկ կարգավորում՝ գործառութային անձեռնմխելիության հետ կապված։ Կոնկրետ գործով, թե ինչ կորոշի դատարանը, ես դրան չեմ կարող անդրադառնալ։

Մանրամասն՝ տեսանյութում։