Իտալիայի ֆուտբոլի առաջնության խաղերի վերսկսման օրն հայտնի է

Իտալիայի ֆուտբոլի առաջնության խաղերի վերսկսման օրն հայտնի է

Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հայտարարել է, որ հունիսի 20-ից կվերսկսվեն ֆուտբոլի ազգային առաջնության խաղերը։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Ըստ նախարարի, առաջնությունը մտադիր են վերսկսել հունիսի 13-ից, սակայն դրա համար անհրաժեշտ կլինի, որպեսզի Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի դեկրետը չեղյալ հայտարարվի, որի գործողության ժամկետը մինչեւ հունիսի 14-ն էր, եւ որով մինչ այդ օրն արգելվում էին մարզական միջոցառումների անցկացումը։ Որպեսզի հավելյալ բյուրոկրատիայից խուսափեն, որոշվել է պարզապես համբերել մինչեւ դեկրետի գործողության ժամկետը լրանա, որից հետո էլ վերսկսել «Ա Սերիան»։ Հիշեցնենք, որ խաղերը դադարեցվել էին կորոնավիրուսային համավարակի պատճատով։ Մրցաշարային աղյուսակում առաջատարը թուրինյան «Յուվենտուսն» էր 63 միավորով։ Երկրորդ տեղում մեկ միավորով զիջում էր հռոմեական «Լացիոն»։